8 հոկտեմբերի 2012 - 16:06 AMT
Ժակ Ռոգեն վերադարձել է իր պարտականություններին վիրահատությունից մեկ ամիս անց

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն վերադարձել է իր պարտականություններին վիրահատությունից մեկ ամիս անց: Վիրահատության պատճառով նա չկարողացավ մասնակցել Լոնդոնի Պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը, հայտնում է АП-ին:

Երկուշաբթի Ռոգգեն վերադարձել է գրասենյակ և մի շարք ներքին խորհրդակցություններ անցկացրել: Վերականգնման շրջանում ՄՕԿ նախագահն աշխատել է Բելգիայի իր տանը:

Ռոգեն ՄՕԿ նախագահ է 2001 թվականից: Նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2013թ. սեպտեմբերին: