8 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT
Չեզարե Պրանդելլի. Ես վստահ եմ, որ Հայաստանը նույնպես կմիջամտի ուղեգրի համար պայքարին

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին իր ակնկալիքներն է ներկայացրել Հայաստանի հավաքականի հետ կայանալիք 2014թ. ԱԱ ընտրական խաղից:

Նա խոստովանել է, որ B խմբի առաջին երկու հանդիպումներից հետո պարզ դարձավ, որ ուղեգիրը կվիճարկեն Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի մասնակիցները՝ Իտալիան, Դանիան ու Չեխիան:

«Դատելով արդեն կայացած խաղերից, այդ հավաքականներն արդեն ունեն իրենց կայուն ու համախմբված կազմը: Սակայն ես վստահ եմ, որ Բուլղարիայի ու Հայաստանի հավաքականները ևս կմիջամտեն ուղեգրի համար պայքարին: Այդ երկու հավաքականները կաշխատեն հաղթել յուրաքանչյուր խաղում: Բոլորին շատ ծանր մրցաշար է սպասում»,-Պրանդելիի խոսնք է մեջբերում sovsport.ru-ն:

Հոկտեմբերի 10-ին իտալական թիմը կժամանի Երևան, իսկ արդեն հոկտեմբերի 12-ին կհանդիպի Հայաստանի հավաքականի հետ: Իտալիան 4 միավորով առաջին տեղում է, Հայաստանը 3 միավորով՝ երրորդ: