Չինաստանի իշխանությունները մտադիր են 14 մլրդ դոլար ծախսել ածուխը գազի վերածելու համար: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», այդպիսով չինական իշխանությունները մտադիր են բավարարել վառելիքի աճող պահանջարկը:
2015թ. Չինաստանը մտադիր է տարեկան մոտ 15 մլրդ խմ գազ ստանալ, ինչը պետության ընդհանուր պահանջարկի մոտ 7 տոկոսն է կազմում:
4-6 մլրդ յուան արժողությամբ առաջին coal-to-gas (CTG) գործարանի շինարարությունը սկսվել է 2012թ. հուլիսին, հայտնում է Լենտա.ռու-ն: