8 հոկտեմբերի 2012 - 19:44 AMT
Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը 10 մլրդ ֆունտով կկրճատի սոցապահովման ծախսերը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հաղորդել է առաջիկա 4-5 տարիների ընթացքում սոցապահովման ծախսերը 10 մլրդ ֆունտով կրճատելու մասին: Պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ միջոցները պետք է օգնեն երկրին կրճատել բյուջեի դեֆիցիտը:

Ինչպես հայտարարել է Օսբորնը, հույսը դնել միայն բնակչության առավել ունևոր շերտերի վրա, խելամիտ չէ: Նա պնդել է, որ Բրիտանիայում խոշոր ունեցվածքի տեր մարդիկ պետք է ավելի շատ հարկեր վճարեն: