ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին հանդես իր ելույթում քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը:
Նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ռիսկը շատ ավելի բարձր է, քան 4 տարի առաջ: Նրա կարծիքով, նախագահ Օբաման առաջնորդին բնորոշ հատկություններ չի ցուցաբերում արտաքին քաղաքականության ոլորտում:
Ռոմնին նաև ընդգծել է, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա վերջին հարձակումները պատահական չեն և դրանց համար պատասխանատվությունը բարդել է Օբամայի վրա:
Նա Օբամային մեղադրել է նրանում, որ վերջինս ուշադրություն չի դարձնում Իսրայելի վրա և խրախուսում է Ամերիկայի թշնամիներին, հատկապես, Իրանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: