
Այսօր մեկնարկեց ՀՀ Արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված, ԵՄ աջակցությամբ իրականացվող թվինինգ ծրագիրը: Թվինինգը համագործակցության գործիք է, որը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ պետությունների պետական հաստատությունների անձանց մասնակցել այլ երկրների պետական կառավարման ոլորտի զարգացումը: Ծրագրի գլխավոր նպատակն է օժանդակել արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տվյալ ծրագիրը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ համագործակցության համար.«Եթե ցանկանում ենք ինտեգրվել Եվրամիությանը և եթե ցանկանում ենք , որ ԵՄ-ից մեզ մոտ ավելի շատ ներդրումներ լինեն, մենք ստիպած ենք այս ոլորտում ինտեգրման ուղղված քայելր իրականացնել: ԵՄ մեր գործընկերների համար պետք է պարզ լինի՝ արդյոք մեր օրենսդրությունը նման է իրենց օրենսդրությանը, որպեսզի համագործակցությունը լինի հավասարը հավասարի հետ»:
Թվինինգը բաղկացած է երեք մասից: Առաջինի շրջանակներում իրականացվում է արդարադատության նախարարարության և թարգմանությունների կենտրոնի առկա իրավական դաշտի կազմակերպչական համակարգի և ընթացակարգի գնահատման գործընթացը, ինչպես նաև դիտարկում է արդարադատության հատվածի համապատասխանեցման անհրաժեշտությունը: Ծրագրի երկրոդ բաղադրիչի գործողությունները կօժանդակեն արդարադատության նախարարության աշխատակիցների մասնագիտական կարողությունների հզորացմանն ու հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը:
Իսկ երրորդ բաղադրիչը նպատակ ունի բարելավվել թարգմանությունների կենտրոնի արդյունավետությունը՝ համաձայն ԵՄ օրենսդրության և իրավական այլ նյութերի , որոնք ենթակա են ԵՄ չափանիշներին: Ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է: Այն ֆինանսավորում է ԵՄ-ն: Տեևողությունն է 2 տարի: