9 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT
Facebook-ը փորձարկում է Want կոճակը

Facebook սոցիալական ցանցը փորձարկում է Want կոճակը, որը թույլ կտա օգտատերերին իրենց էջում հրապարակել տեղեկություններ այն մասին, թե ինչ ապրանքներ նրանք կցանկանային ստանալ կամ գնել: Այդ մասին հայտնում է TechCrunch-ը:

Want (ուզում եմ) կոճակն աշխատում է սոցցանցի ներսում և հրապարակում է ընտրված ապրանքները Wishlist հատուկ բաժնում՝ օգտատերի «քրոնիկոնում»: Բաժնի բովանդակությունը տեսնում են նրա ընկերները կամ ընկերների ընկերները:

Միաժամանակ Facebook-ը փորձարկում է Collect (հավաքել) կոճակը, որը հավաքում է ապրանքները Products բլոկում, որը տեսնում են միայն օգտատերի ընկերները: Միասին այդ երկու կոճակները կստեղծեն Collections նոր ֆունկցիան: