4 ապրիլի 2005 - 08:37 AMT
«ՀԱՅԱՍՏԱՆ« ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՆ Է ԳՐԱՎԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԱՆԵԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ «ՎԱՌԻՌ ՔՈ ԱՍՏՂԸ» VI ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Կալինինգրադի մարզի Հայկական ազգային մշակութային ինքնավարության «Հայաստան» ժողովրդական պարերի համույթը մասնակցել է մարտի 25-ից 30-ը Մոսկվայում կայացած Մանկական եւ պատանեկական ստեղծագործության «Վառիռ քո աստղը» VI Միջազգային փառատոնին եւ դարձել է լաուրեատ` գրավելով երրորդ տեղը «Ժողովրդական խորեոգրաֆիա» անվանակարգում, հաղորդում է Կալինինգրադի մարզի Հայկական ազգային մշակութային ինքնավարության «Նաիրի» թերթը: Ինչպես նշել են փառատոնի կազմակերպիչները, «Հայաստան» համույթի ներկայացրած պարերի թեմատիկան աչքի էր ընկնում խորը փիլիսոփայությամբ եւ խորեոգրաֆիայի ներդաշնակությամբ` լավագույնս ընտրված հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ: