Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն թիմի մարզումի ժամանակ խաղացել է որպես հարձակվող կիսապաշտպան: Իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին որպես եզրային հարձակվող փորձարկել է Մարիո Բալոտելլիին և Սեբաստյան Ջովինկոյին:
Իտալիայի հավաքականը մարզումի ժամանակ խաղացել է 4-3-1-2, իսկ հետո` 4-3-3 սխեմայով:
Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, Հայաստանի հետ խաղում, ամենայն հավանականությամբ, Իտալիան կխաղա հետևյալ կազմով. Ջանլուիջի Բուֆֆոն, Քրիստիան Մաջո, Անդրեա Բարցալյի, Լեոնարդո Բոնուչչի, Դոմենիկո Կրիշիտո, Դանիելե Դե Ռոսսի, Անդրեա Պիրլո, Կլաուդիո Մարկիզիո, Մոնտոլիվո, Բալոտելլի և Ջովինկո: Հայաստան-Իտալիա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում` «Հրազդան» մարզադաշտում: