Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողության արդյունքում բացահայտել է ծայրահեղականների խոշոր ցանց, որոնք միավորված են ահաբեկչական օղակներում: Այս պահի դրությամբ ձերբակալվել է 12 կասկածյալ ահաբեկիչ, սակայն արդեն մոտ ժամանակներս դրանց թիվը կարող է աճել՝ ըստ ոստիկանության, ցանցում կարող է հարյուրից ավելի մարդ լինել:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Մանուել Վալսը պատմել է, որ բացահայտված ահաբեկչական խմբի ղեկավար 33-ամյա Ժերեմի Լուի Սիդնեյը սպանվել է նախորդ կիրակի Ստրասբուրգում ձերբակալության ժամանակ: Տղամարդը կրակ է բացել ատրճանակից ոստիկանների ուղղությամբ և վիրավորել 3-ին: Ավազակախմբի մյուս անդամներին ոստիկանությունը ձերբակալել է:
Ձերբակալվածների տներում խուզարկության ժամանակ ոստիկանությունը պայթուցիկ նյութեր է հայտնաբերել, որոնք կիրառվում են ինքնաշեն ռումբերի համար: