10 հոկտեմբերի 2012 - 18:21 AMT
Իտալիայում կնվազեցվի ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը

Իտալիայի իշխանությունները կնվազեցնեն ցածր եկամուտով քաղաքացիների հարկադրումը, հայտարարել է երկրի վարչապետ Մարիո Մոնտին:

Հարկադրումը կնվազի մեկ տոկոսով: Հարկադրման դրույքը կնվազեցվի տարեկան 15 հազար եվրոյից պակաս եկամուտ ունեցող քաղաքացիների համար՝ մինչև 22 տոկոս, նախկինում այն 23 տոկոս էր: Տարեկան մինչև 28 հազար եվրո եկամուտ ունեցողների համար այն կկազմի 26 տոկոս, նախկին 27-ի փոխարեն:

Իտալիայի կառավարությունը տնտեսման խիստ միջոցների փաթեթ է ընդունել, որի համաձայն 3 տարում բյուջեի ծախսերը կկրճատվեն 26 մլրդ եվրոյով: