ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2013թ նավթի համաշխարհային սպառման աճի կանխատեսումը` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության դանդաղ զարգացումը:
ՕՊԵԿ-ն իր ամենամսյա զեկույցում կանխատեսումը կրճատել է օրական 30.000 բարելով` համեմատած սեպտեմբերի`օրական մինչև 780.000 բարելը:
Սեպտեմբերին ՕՊԵԿ-ը, աղբյուրների գնահատմամբ, հանույթը կրճատել է օրական 265.000 բարրելով` մինչը 31.08 մլն` Անգոլայի և Նիգերիայի հաշվին:
Միջազգային պատժամիջողցների ճնշման տակ գտնվող Իրանը պահպանել է արդյունահանման մակարդակը օրական 2.72 մլն բարրելի մակարդակում, հաղորդում է Reuters-ը:
«Հաջորդ տարի շուկային նախկինի պես բնորոշ կլինի մատակարարման բարձր ծավալը արդյուանահանման հզորությունների աճը»,-ասվում է կազմակերպության զեկույցում: