Սիրիայի ԶՈւ հոկտեմբերի 10-ին կանխել են գրոհայինների մուտքը Լիբանանի տարածքից: Ինչպես հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, վարձկանների ստորաբաժանումներից մեկը կանգնեցվել է սիրիական զորքերի կողմից, երբ փորձել է ներխուժել երկիր Թել-Կալախ շրջանից: Հրաձգության ընթացքում սպանվել է մի քանի ահաբեկիչ, մյուսները ետ են գնացել:
Սիրիական զորքերին հաջողվել է հոկտեմբերի 10-ին վերականգնել վերահսկողությունը Ջուսիա-Հոմս մայրուղու նկատմամբ, որը ձգվում է Լիբանանի հետ սահմանից մինչև Սիրիայի արդյունաբերական կենտրոն:
«Ալ-Վաթան» պարբերականը հաղորդում է, որ սիրիական օդուժը հարվածներ հասցնում Դամասկոսի մոտ տեղակայված Հարավային Գուտա շրջանում հաստատված գրոհայիններին, որոնք նահանջում են:
Մարտեր են ընթանում նաև Հալեպ քաղաքում: Սիրիական կանոնավոր բանակը թույլ չի տվել ապստամբների ներխուժել քաղաքի պատմական կենտրոն: Մարտերը հակամարտող կողմերի միջև շարունակվում են, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: