10 հոկտեմբերի 2012 - 21:18 AMT
Գերմանացի բժիշկները գործադուլ են հայտարարել

Հազարավոր գերմանացի բժիշկներ հոկտեմբերի 10-ին գործադուլ են հայտարարել` աշխատանքային բայմաններից բողոքելու պատճառով, հաղորդում է dapd-ը: Ակցիաների համակարգող Շոն Մոնկսը հայտարարել է, որ ցույցեր տեղի կունենան 34 քաղաքներում:

Ենթադրվում է, որ դրանց կմասնակցի մոտ 30 հազար մարդ: Բացի այդ, բազմաթիվ հիվանդանոցներ փակվել են գրեթե ամբողջ օրով:

Բժիշկները պահանջում են ոչ միայն աշխատավարձի բարձրացում, այլև հետագա քայլեր, որոնք պարզություն կմտցնեն աշխատավարձրի հաշվարկման համակարգում, հաղորդում է lenta.ru-ն: