« Այժմ ես պետք է ապացուցեմ, որ արժանի եմ լինել բարձրունքում: Թույլ չեմ տա ինձ թուլանալ Մեհդի Բուադլայի հետ մենամարտից առաջ»,-խոստովանել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը:
Բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները խոստովանել է, որ այս մենամարտում ֆավորիտը Աբրահամն է, քանի որ նա չեմպիոն է:
«Սակայն Աբրահամը չպետք է չափազանց վստահ լինի և թերագնահատի հակառակորդին: Բուադլան այն մարզիկներից է, ովքեր միշտ օգտագործում են իրենց հնարավորությունը: Արթուրը պետք է գործի շատ զգույշ»,-Վագների խոսքը փոխանցում է բռնցքամարտիկի պաշտոնական կայքը:
Sauerland Event-ի ղեկավար Կրիս Մայերսը խոստացել է, որ երկրպագուները կտեսնեն տեսարժան մենամարտ:
Աբրահամ-Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին` Նուերնբերգեր Վերսիչերունգ արենայում: