Նավթի համաշխարհային գները նվազել են չորեքշաբթի, հոկտեմբերի 10-ին, ԱՄՆ-ում պաշարների ավելացման մասին հաղորդագրությունների ակնկալիքների ֆոնի վրա, հայտնում է Bloomberg գործակալությունը:
WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում սակարկությունների ավարտին նվազել է 1,14 դոլարով՝ մինչև 91,25 դոլար մեկ բարելի դիմաց: Brent Crude Oil տեսակի նավթային հյուսիսծովյան խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նվազել է 0,17 դոլարով՝ մինչև 114,33 դոլար մեկ բարելի դիմաց:
Bloomberg-ի տվյալներով, ԱՄՆ էներեգտիկ շուկայի մասին զեկույցում կնշվի, որ անցած շաբաթ նավթի գներն այդ երկրում ավելացել են 1,5 մլն բարելով: