
«Ժողովուրդ»-ը գրում է, որ այս տարվա մայիսին հրաժարական ներկայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը երկար անգործ չմնաց: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գասպարյանն օրերս նոր պաշտոն է ստացել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունում:
Թերթի տեղեկությունը հաստատել է նաև Գասպարյանը` հայտնելով. «Հատուկ կապի տնօրեն եմ նշանակվել, դա մասնագիտական աշխատանք չէ, ես էլ աշխատանքային փորձ ունեմ, որևէ խնդիր չկա աշխատանքները կազմակերպելու հարցում»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ումից է ստացել նոր աշխատանքի առաջարկը, Նոր Նորքի նախկին թաղապետն ասաց. «Աշխատանք է, դա ի՞նչ կապ ունի, դիմել եմ աշխատանքի հարցով ընդառաջել են»: