
Եվրամիությունը կշարունակի ընդլայնվել` չնայած ճգնաժամին: Նման հայտարարություն է արել ընդլյանման և եվրոպական բարիդրացիական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում: Պաշտոնյայի խոսքով, ԵՄ ընլյանումը կնպաստի «մայրցամաքում անվտանգության ամրապնդմանը և միության անդամ-պետությունների բարգավաճմանը»:
Ներկայումս ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական կամ պոտենցիալ թեկնածուների թիվը 8-ն է, այդ թվում` Սերբիան, Կոսովոն, Չերնոգորիան, Ալբանիան, Բոսնիան և Հերցոգովինան, Մակեդոնիան, Իսլանդիան և Թուրքիան:
Անդամակցելու վերաբերյալ առավել հաջող են ընթանում Իսլանդիայի հետ բանակցությունները: