11 հոկտեմբերի 2012 - 13:37 AMT
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ավստրիական Raiffeisen Bank International-ի կողմից ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական Raiffeisen Bank International AG-ի կողմից ճանաչվել է առաջին բանկը Հայաստանում: Պատվավոր մրցանակը, բանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավարին են հանձնել Raiffeisen Bank International AG-ի ներկայացուցիչները` Երևանում հայաստանյան թղթակից բանկերի մասնագետների համար կազմակերպված սեմինար-դասընթացների ժամանակ:

Այս գնահատականը վկայում է, STP որակի միջազգային ստանդարտներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ դրամական փոխանցումների համապատասխանության, ավտոմատ կերպով փոխանցումների արագ մշակման և շահառուին առավելագույն կարճ ժամկետում հասանելի դառնալու մասին: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ լինելով միջազգային էլեկտրոնային վճարումներիհամակարգերի ակտիվ մասնակից` փոխանցումները 2012թ.-ին իրականացրել է առավել արագ և գրագետ մշակված, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: