11 հոկտեմբերի 2012 - 14:35 AMT
Մոլդովական փողոցում դիակ են հայտանաբերել

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 3 շենքի 73-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1947 թ. ծնված Սամվել Ղազարյանի դին: