6 ապրիլի 2005 - 09:46 AMT
ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
Ապրիլի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արման Մելիքյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները - իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Հանդիպման մասնակիցները քննարկել են նա- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: