6 ապրիլի 2005 - 10:01 AMT
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԳԵՐԵՎԱՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
2005 թվականի ապրիլի 1-ին 1985 թվականի ծնված հայ զինծառայողը, որը պարտադիր ծառայություն էր անցնում Հայաստանի Նոյեմբերյանի շրջանում, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության գոտում Անհայտ կորածների որոնման, պատանդների եւ գերիների ազատման միջազգային աշխատանքային խումբը (ՄԱԽ): ՄԱԽ-ը հույս է հայտնում, որ ադրբեջանական կողմը ոչ կառուցողական մոտեցում չի ցուցաբերի գերիների ազատման մարդասիրական հարցի հանդեպ եւ, ըստ պայմանավորվածության, որը ձեռք է բերվել մարտի 18-ին Թբիլիսիյում, կվերադարձնի ձերբակալվածին անհրաժեշտ ստուգումից հետո: Ընդ որում ՄԱԽ-ը հաղորդում է, որ դիմել էր Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը` զգուշացնելով, որ գերիներին վերադարձնելու հարցում չհիմնավորված ձգձգումը հրահրում է հակառակ կողմի պատասխան քայլերը: «Մենք ափսոսում ենք, որ իրավացի գտնվեցինք, որի ապացույցն է հայ զինծառայողի ձերբակալումը»,-նշում են ՄԱԽ-ի ներկայացուցիչները` կոչ անելով ԼՂՀ իշխանություններին փոխանցել Խայալ Աբդուլաեւին, Հիքմետ Տագիեւին եւ Ռուսլան Բակիրովին Կարմիր Խաչի միջազգայի կոմիտեին: ԼՂ իշխանություններին ուղղված ՄԱԽ-ի դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «ՄԱԽ-ը գտնում է, որ երեք ադրբեջանցի զինվորների տեւական պահումը ԼՂՀ տարածքում չունի իմաստալից բացատրություն: Պահման ժամկետը անհիմն կերպով ձգձգվում է, ինչը ետ է մղում շփումների հաստատման գործընթացը գերիների ազատման եւ անհայտ կորածների որոնման համար պատասխանատու անձանց միջեւ: ՄԱԽ-ը հասարակական կառույց է եւ իրավունք չունի հաշվետվություն պահգանջելու կողմերից, սակայն մինչ այժմ ադրբեջանական եւ հայկական կողմերը վստահությամբ են վերաբվերվել մեր ջանքերին` ուղղված գերիների ազատմանը եւ անհայտ կորածների որոնմանը: Ըստ հաղորդագրության, ՄԱԽ-ի համանախագահ Բեռնհարդ Քլազենը բազմիցս դիմել է Արկադի Ղուկասյանին, Վիկտոր Քոչարյանին, Մասիս Մաիլյանին եւ հավաստիացումներ ստացել, որ գերիները շուտով կազատվեն: «Մարտի 18-ին Թբիլիսիում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի պետհանձնաժողովների հանդիպումը սահմանել է հետագա աշխատանքի մեխանիզմները նոր մակարդակով, սկիզբ է դրել կողմերի անմիջական շփումների վերականգնմանը: Մենք հույս ունեինք, որ մոտ ժամանակներս ԼՂ ներկայացուցիչները կմիանան այդ աշխատանքին եւ նույնպես անմիջական շփման մեջ կմտնեն Ադրբեջանի պետհանձնաժողովի հետ»,-նշվում է դիմումի մեջ: Որքան շատ ժամանակ անցնի մինչեւ Խայալ Աբդուլաեւի, Հիքմետ Տագիեւի եւ Ռուսլան Բակիրովի ազատումը, այնքան քիչ վստահություն կլինի կողմերի մոտ իրար հանդեպ, ընդգծում են ՄԱԽ-ի ներկայացուցիչները: «Գերիների երկարատեւ պահումը մյուս կողմին հրահրում է պատասխան գործողությունների: Մենք համոզված ենք, որ նման գործողությունները հանգեցնում են միայն հարաբերությունների բարդեցմանը եւ վնասում են նրանց, ովքեր գտնվում են գերության մեջ եւ ում դեռ վիճակված է այնտեղ հայտնվել»,-ասվում է ՄԱԽ-ի դիմումի մեջ: ՄԱԽը ընդգծում է , որ մարդասիրական խնդիրների լուծումը չպետք է բարդեցվի քաղաքական նկատառումներով: ՄԱԽ պատրաստ է մասնակցել վերդարձի կազմակերպմանը, շարունակելու համար գերիների ազատման եւ անհայտ կորածների որոնման համար պատասխանատու անձանց միջեւ շփումների հաստատման գործընթացը: