
Մոսկվա-Դամասկոս չվերթով ընթացող սիրիական օդանավում «արգելված» բեռներ չեն եղել: Ինչպես այսօր հայտարարել է Դամասկոսւմ կայացած մամլո ասուլիսում Սիրիական ազգային ավիաընկերության ղեկավար Հեյդա Աբդուլատիֆը, ինքնաթիռը էլեկտրոնային սարքավորումով քաղաքացիական բեր էր փոխադրում:
Ավելի վաղ Սիրիայի տրանսպորտի նախարար Մահմուդ Սաիդը գնահատել էր թուրքական իշխանությունների վարքագիծը որպես «օդահենության» ակտ: Նա նշել էր, որ Թուրքիայի ՌՕՈւ կողմից վայրէջքի պարտադրումը քաղաքացիական օդանավին «օդագնացության միջազգային նորմերի աղաղակող խախտում է»:
ՌԴ «Վնուկովո» օդանավակայանում հայտնել են, որ ավիափոխադրումների համար արգելված բեռներ «Սիրիական ավիաուղիների» օդանավում չեն եղել: