12 հոկտեմբերի 2012 - 11:18 AMT
Թոմ Հենքսը առաջին անգամ կխաղա Բրոդվեյում

Հայտնի կինոդերասան և «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Թոմ Հենքսը, երկար դադարից հետո, կրկին վերադառնում է բեմ: Ինչպես հաղորդել է filmpro.ru-ն, հայտնի է դարձել, որ նա կհայտնվի բրոդվեյան «Հաջողակը» պիեսի բեմադրությունում, որի հեղինակը Նորա Էֆրոնն է:

Թոմ Հենքսը բեմում չի հայտնվել սկսած 1979թ, երբ ավարտվել է նրա համագործակցությունը Riverside Shakespeare թատերական ընկերության հետ: