12 հոկտեմբերի 2012 - 16:18 AMT
Հոկտեմբերի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.66 դրամ

Հոկտեմբերի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407.66 դրամ` հոկտեմբերի 11-ի համեմատ ավելանալով 0,99 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 528,69 դրամ` ավելանալով 4,74 կետ, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,09 կետով` մինչև 13,15 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԿԲ մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում արժույթի առք և վաճառքի գործարք չի կատարվել: