12 հոկտեմբերի 2012 - 19:24 AMT
Բարսելոնայի հասարակական տրանսպորտի աշխատակիցները 2 գործադուլ կանցկացնեն

Բարսելոնայի հասարակական տրանսպորտի աշխատակիցները, մասնավորապես`մետրոյի մեքենավարներն ու ավտոբուսի վարորդները, 2 օրվա ընթացքում աշխատանքի դուրս չեն գա` ի նշան բողքի աշխատավարձը և ամանորյա բոնուսները կրճատելու վերաբերյալ:

Գործադուլը նախատեսվում է իրականացնել 2 օր: Առաջինը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին և կտևի 9 ժամ, երկրորդը` հոկտեմբերի 31-ին և կտևի մի քանի օր:

Հոկտեմբերին և դեկտեմբերին նրանց աշխատավարձից ավելի քան 7 տոկոս պահումներ կիրականացնեն, որոշ երթուղիներ կփակվեն, իսկ աշխատակիցներին կհեռացնեն աշխատանքից, հաղորդում է MIGnews-ը: