12 հոկտեմբերի 2012 - 19:32 AMT
Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել Մուրսիի ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև

Եգիպտոսի մայրաքաղաքում կրկին բախումներ են տեղի ունեցել Մուրսիի ռեժիմի կողմնակիցների և հակառակորդների միջև: Հակամարտող կողմերը միմյանց վրա քարեր են նետել և Թահրիր հրապարակում ձեռնամարտի բռնվել:

Լիբերալ կուսակցություններն ու շարժումները բողոքի ակցիաներ են կազմակերպել` իրենց դժգոհությունն արտահայտելով նախագահ Մուհամմեդ Մուրսիի կառավարումից, ով չի պահել իր խոստումները և չի բարելավել եգիպտացիների կյանքը:

Մինչ այդ, «Մահմեդական եղբայրները» իրենց կողմնակիցներին են դուրս բերում Թահրիր հրապարակ:

Տվյալ պահին Կահիրեում անկարգությունները շարունակվում են, բախումները տեղի են ունենում կենտրոնական հրապարակի մերձակա փողոցներում: Բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսում` Ալեքսանդրիայում, հաղորդում է Ռուսական պարբերականը: