12 հոկտեմբերի 2012 - 19:41 AMT
ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Փոլ Ռայանի բանավեճը ոչ ոքի է ավարտվել

Ըստ հեռուստադիտողի քվեարկության, որն անցկացվել է CNN-ի կողմից, ԱՄՆ փոխնախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Փոլ Ռայանի բանավեճը ոչ ոքի է ավարտվել: Հաղորդվում է, որ հանրապետական թեկնածուի օգտին քվեարկել է հեռուստադիտողների 48, նրա հակառակորդի` 44 տոկոսը:

Ռայանի և Բայդենի հանդիպումը երկրորդ բանավեճն է նախընտրական քարոզարշավի ընթացքում: Բանավեճի ընթացքում հակառակորդները քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, անդրադարձել են նաև սոցիալական թեմաների: