Ժնևում կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպպ Գորդոնի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, Վրաստանի և հարևանների հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և այլ հարցեր: