Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման տեսանկյունից: Նախագահ Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին, անդրադարձել հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: