13 հոկտեմբերի 2012 - 13:03 AMT
Դոմենիկո Կրիշիտո. Մենք գերազանց խաղացինք Հայաստանի հավաքականի դեմ

«Ես հուսով եմ, որ երկար կկրեմ Իտալիայի հավաքականի շապիկը: Ես չեմ եղել հավաքականի կազմում Եվրո-2012-ի ժամանակ: Այժմ ես ինձ լավ եմ զգում և վերադարձը «Սկուադրա աձուրա» մեծ ուրախություն է իմ համար: Այժմ ես կենտրոնացել եմ ապագայի վրա և զգում եմ, որ իմ տեղն այստեղ է»,- 2014թ. ԱԱ ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականի հանդեպ տարած հաղթանակից հետո ասել է Իտալիայի հավաքականի պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն:

Հայաստան-Իտալիա հանդիպումը Երևանի «Հրազդան«» մարզադաշտում ավարտվեց 1:3 հաշվով: Առաջինը աչքի ընկան իտալիացները՝ Անդրեա Պիրլոն իրացրեց 11-մետրանոցը, իսկ Հենրիխ Մխիթարյանը պատասխան գնդակը խփեց, սակայյն Դանիել Դի Ռոսսիի և Պաբլո Օսվալդոյի գոլերը հաղթանակ բերեցին Իտալիային:

«Մենք գերազանց խաղ ցույց տվեցինք, հատկապես առաջին 20 րոպեներին, երբ մեզ հաջողվեց բազմաթիվ գոլային պահեր ստեղծել»,-խոստովանել է ֆուտբոլիստը:

Հաղթանակից հետո Իտալիան 7 միավորով վստահորեն գլխավորում է B խումբը, իսկ Հայաստանը 4-րդ տեղում է 3 միավորով: