13 հոկտեմբերի 2012 - 14:07 AMT
Կահիրեում բախումներից հետո իրավիճակը հանդարտվել է

Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներից հետո իրավիճակը հանդարտվել է:

Շաբաթ առավոտյան հրապարակն ամայի էր, միայն աղբահան մեքենաներն էին շրջում: Մինչդեռ, Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տուժածների ընդհանուր քանակը հասել է 121-ի, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: