9 ապրիլի 2005 - 08:27 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ. ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Հայաստանում Ռուսաստանի դեպսանԱնատոլի Դրյուկովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավրտին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անթույլատրելի է մի երկրում մեկ այլ երկրի հանդեպ թշնամական քաղաքականության վարումը, առավել եւս այն պահին, երբ բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: «Ենթադրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին հակամարտության կարգավորման շուրջ, սակայն կատարել պայմանավորվածությունները բարդ, գործնականում անհնար կլինի այդ երկրներում ձեւավորված թշնամական մթնոլորտի պատճառով»,-նշել է դեսպանը: Թշնամական զգացմունքների կուտակում չպետք է լինի, ավելացրել է Անատոլի Դրյուկովը: Նրա կարծիքով, մոտակա մի քանի տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ չեն ծավալվի, քանի որ միջազգային հանրությունը շագիգիռ չէ դրանում: