13 հոկտեմբերի 2012 - 16:40 AMT
Իրանական նավթի արտահանումը վերջին մի քանի ամիսների ընթացքում չի նվազել

Իրանական նավթի արտահանումը վերջին ամիսների ընթացքում չի նվազել , սպառողներին մատակարարումը մնում է կայնուն: Այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Հատիբին:

Նավթի արտահանման ծավալները օրական 2.2 մլն բարելից հասել է 860 հազար բարելի, որոնք Իրանը մատակարարում էր համաշխարհային շուկա նախորդ տարվա վերջին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ալի Հատիբին նաև պնդել է, որ ԻԻՀ նավթի գնորդների թվում են ոչ միայն Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Թուրքիան: Նա նշել է, որ իրանական նավթի շուկան շատ ավելի լայն է: