11 ապրիլի 2005 - 11:59 AMT
ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Ապրիլի 12-ին հայկական պատվիրակությունը Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կմեկնի Մոսկվա, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Այցը տեղի կունենա ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, ինչպես նեւ Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ: ՌԴ Դաշնության խորհրդի շենքում խորհրդարանների երկու նախագահների մասնակցությամբ կբացվի 1915 թ. ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես: