16 հոկտեմբերի 2012 - 11:43 AMT
Պեկինը զգուշացրել է ԱՄՆ-ին կղզիների շուրջ վեճին միջամտելու անթույլատրելիության մասին

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոն Լին զգուշացրել է ԱՄՆ-ին Արևելաչինական ծովում կղզիների պատկանելության հարցի շուրջ ՉԺՀ և Ճապոնիայի միջև վեճին Վաշինգտոնի միջամտության անթույլատրելիության մասին:

Ինչպես նշվում է, ԱԳՆ հայտարարությունը պատասխան է դարձել ամերիկյան քաղաքական օղակների բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններին, որոնց համաձայն ԱՄՆ-ում հասկանում են դրդապատճառները, որոնցով ղեկավարվում է Տոկիոն` հարգանք պահանջելով իր ինքնիշխանության նկատմամբ:

ՉԺՀ ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ Պեկինը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ կղզիների պատկանելության հարցում «հատուկ» դիրքորոշում գրավելու մտադրությունից: