16 հոկտեմբերի 2012 - 12:34 AMT
Օսկանյանի փաստաբան. Բոլորի համար էլ պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է

Ոչ մի նախաքննություն էլ չկա, քանի որ Վարդան Օսկանյանի հանդեպ քրեկան գործը ակնհայտ քաղաքական հետապնդում է: Բոլորին էլ հայտնի է, որ այս գործի վարույթները կապված են այլ նպատակների հետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանի պնդմամբ, Օսկանյանն ունի մի քանի հաշիվներ: Նա որոշակի գումար է փոխանցել իր անձնական հաշվին «Սիվիլիթաս» հիմնադրամի ծախսերը հոգալու նպատակներով:

Անդրադառնալով գործի հետագա զարգացումներին` Տ. Աթանեսյանը շեշտեց, որ եթե մի դատական վարույթում կա քաղաքական պատվեր, ապա բացառվում են իդեալական պաշտպանության միջոցները: «Օբյեկտիվ դատախազի և դատական մարմնի առկայության դեպքում այս գործը պետք է շատ շուտ կարճվի»,-ասաց նա և հավելեց, որ այս գործը բողոքարկելն անիմաստ է. մեր դատարաններում բողոքարկումը միանշանակ կմերժվի:

Իսկ թե ինչ կարծիք ունի Հանթսմանը, և արդյոք նա կխոսի թե ոչ, փաստաբանն ասաց. «Լռությունը հաճախ շատ ավելի բարձր ճիչ է, քան գոռալը: Ժամանակը կգա, Հանթսմանը կխոսի: Դա այն ընտանիքն է, որը հսկայական բարեգործություն է արել այս երկրի համար»,-ասաց Աթանեսյանը և նշեց, որ ինչքանով որ ինքն է տեղյակ, վերջիններս շատ բացասական վերաբերմունք ունեն այս գործի վերաբերյալ:

Նշենք, որ այս պահին Վարդան Օսկանյանի գործով դատական վարույթը Վճռաբեկ դատարանում է: