Երեկ Սիրիայում երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավոր է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, նշելով, որ զոհվել են 1987թ. ծնված Միսակ Քահաբյանը և 1974թ. ծնված Օվսենթ Սալիբան: Բալայանը նշեց նաև, որ վիրավոր է հայազգի Շանթ Տեր-Մխսեյանը: