16 հոկտեմբերի 2012 - 18:22 AMT
Անգլիական այգում կանցկացվի «ՍՈՑ+ԱՐՏ» նկարչական միջոցառում

Հոկտեմբերի 20-ին Անգլիական այգում կանցկացվի «ՍՈՑ+ԱՐՏ» նկարչական միջոցառում: Այգու տարածքում տեղադրված կլինեն վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր: Միջոցառման նպատակն է նկարելու միջոցով բարձրաձայնել յուրաքանչյուրին անհանգստացնող սոցիալական խնդիրները, ուստի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Օրվա բարձր տրամադրությունն իր նվագակցությամբ կապահովի «Around Guitar» («Կիթառի շուրջ») երաժիշտների խումբը: Միջոցառումը կտևի ժամը 12:00-ից 16:00-ը:

«ՍՈՑ+ԱՐՏ» նկարչական միջոցառումը կազմակեպվում է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է` որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս: