17 հոկտեմբերի 2012 - 13:38 AMT
«Զվարթնոցից» հայտնում են, որ «Արմավիայից» դեռ լուր չկա

Թե երբ կվերականգնվեն «Արմավիայի» չվերթները դեռ հայտնի չէ: Այս մասին

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Թռիչքների վերականգնումը կախված է «Արմավիայից» եթե նրանք կատարեն անհրաժեշտ պարտավորությունները, թռիչքները կվերականգնվեն »:

Հիշեցնենք, որ Երևանի միջազգային «Զվարթնոց»օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի: