17 հոկտեմբերի 2012 - 16:50 AMT
Թուրքիայում քրդերը պատանդ են վերցրել դպրոցի ուսուցիչներին

Քուրդ ահաբեկիչների խումբը Իգդիր նահանգի Բուլակբաշի գյուղում հարձակվել է միջնակարգ դպրոցի վրա և պատանդ վերցրել ուսուցիչներին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, տեղի բնակիչները պատահածի մասին հաղորդել են ոստիկանություն, որն անհապաղ ձեռնամուխ է եղել գերիներին ազատելու գործողությանը: Մեկ ժամ անց ահաբեկիչները, պատանդների հետ թաքնվելով լեռներում, նրանց ազատ են արձակել: Ազատ արձակված պատանդների խոսքով, գրոհայինները սպառնացել են և կոչ արել նրանց միանալ իրնց: Ոստիկանությունը շարունակում է հարձակման մասնակիցների որոնումները: