Պոպ-արտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի` Ռոյ Լիխտենշտեյնի «Էլեկտրալար» նկարը հոկտեմբերի 16-ին վերադարձվել է իր օրինական տիրոջը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse:
Նկարը հայտնաբերվել է օգոստոսին` դրա անհետանալուց 42 տարի անց, և վերադարձվել Բարբարա Բերտոցցի Կաստելլիին: Նկարը ձեռք է բերվել վերջինիս ամուսնու կողմից` 1960-ական թվականներին` 750 հազար դոլարի դիմաց: Ներկայումս նկարը գնահատվում է 4 մլն դոլար:
«Էլեկտրալարը» նկարվել է 1961թ և ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում: