
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: