18 հոկտեմբերի 2012 - 13:24 AMT
Կառավարությունը որոշել է նվազեցնել «Մեծամորէներգաատոմի» կանոնադրական կապիտալը

Հիմք ընդունելով «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ 2011 թ. ֆինանսական արդյունքը (ընկերությունն ինչպես 2010, այնպես էլ 2011 թ. ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել և արտադրանքի իրացումից հասույթ չի ունեցել)` կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։ Ընկերության ակտիվները նվազել են մինչև 32 մլն դրամ:

Կառավարությունը նվազեցրել է կանոնադրական կապիտալը, որը մինչ այդ կազմում էր 60 մլն դրամ:

«Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ. որպես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության պատվիրատու: Ընկերության հիմնադիրներն են ՀՀ կառավարությունն ի դեմս էներգետիկայի նախարարության և ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն: