18 հոկտեմբերի 2012 - 18:43 AMT
Թուրքիան կոչ է անում ՄԱԿ-ին Սիրիայի տարածքում ճամբարներ կառուցել փախստականների համար

Մինչդեռ Սիրիայում շարունակվում է քաղաքացիական պատերազմը, հարևան Թուրքիա փախած սիրիացիների քանակը գերազանցել է 100 հազարը: Այս մասին հաղորդել են Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունում:

Տվյալ պահին Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կազմում է 101 հազար 834 մարդ: Դա շատ ավելին է, քան Թուրքիան կարող է տեղակայել իր տարածքում:

Թուրքիան ակտիվորեն դեմ է հանդես գալիս նախագահ Բաշար Ասադին և կոչ է անում ՄԱԿ-ին Սիրիայի տարածքում ճամբարներ կառուցել փախստականների համար: Եթե Թուրքիան որոշում կայացնի ճամբարներ կառուցելու մասին, դա կարող է հանգեցնել ռազմական միջամտության: