«Հայտնի հայտարարությունից հետո ԱԺ նույն խմբակցության անդամ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» ղեկավարները չեն հանդիպել՝ քննարկելու և հաշտության եզրեր գտնելու»,- գրում է «Ժամանակ» թերթը։
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը թերթի հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ պարզ կլինի «Ժառանգության» վարչության և խմբակցության համատեղ նիստում՝ հոկտեմբերի 21-ին։ «Այժմ հանդիպումներ, բանակցություններ չկան»,- ասել է Հովսեփ Խուրշուդյանը:
Թերթը ավելացնում է, որ «Ազատ դեմոկրատներն» ավելի հակված են հաշտության: