19 հոկտեմբերի 2012 - 11:28 AMT
Google-ի արժետոմսերը 8 տոկոսով նվազել են` վաղաժամկետ հաշվետվության ֆոնի վրա

Ամերիկյան Google Inc ինտերնետ-կորպորացիան 8 տոկոս կորուստ է տվել` կապված ընկերության վաղաժամկետ հաշվետվության հրապարակման հետ, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես պատմել են ընկերության ներկայացուցիչները` հաշվետվությունը նախատեսվածից շուտ է հրապարկվել ընկերության աշխատակիցներից մեկի սխալի պատճառով: Արդյունքներն անբավարար են եղել Ուոլլ-սթրիթի համար և Google-ի արժետոմսերը 8 տոկոսով անկում են ապրել:

Google-ի մաքուր եկամուտը 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազել է 20 տոկոսով` կազմելով 2,17 մլրդ դոլար: Նման տվյալներ են բերվում Google-ի ֆինանսական հաշվետվությունում: