19 հոկտեմբերի 2012 - 10:58 AMT
Ջրանցքում դիակ են գտել

Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.41-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ջրանցքում դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Հովտաշատ գյուղի բնակիչ` 1954 թ. ծնված Ռոբենսո Ժամկոչյանի դին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: