19 հոկտեմբերի 2012 - 11:24 AMT
Բրիտանացի գյուտարարը հսկայական լողացող անիվ է պատրաստել Իռլանդական ծովը հատելու համար

Բրիտանացի գյուտարար Քրիս Թոդը հսկայական լողացող անիվ`Treadalo է պատրաստել Իռլանդական ծովը հատելու համար:

Թոդն ենթադրել է, որ ուղևորությունը երկու օր կտևի, սակայն 9 ժամ անց ուժեղ ալիքներից սարքը զգալիորեն ծռվել է: Էքստրեմալը ստիպված էր լքել իր օրիգինալ սարքը և տեղափոխվել փրկարար նավակ, որը նրան հասցրեց հետ՝ Ուելս: Սակայն, Թոդը մտադիր է նորոգել հսկայական անիվն ու ևս մեկ անգամ փորձել հատել Իռլանդական ծովը: