19 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT
EUBC հատուկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային

Հոկտեմբերի 1- 7-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի հաջող ելույթի կապակցությամբ, Բռնցքամարտի եվրոպական կոմիտեն (EUBC) հատուկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանի խոսքերով, իրենք կարող են հպարտանալ հայ մարզիկներով, որոնք արժանավայել են հանդես եկել առաջնությունում, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 14 մարզիկներով, որոնցից 2-ը դարձել են արծաթե և 5-ը` բրոնզ մեդալակիրներ: Արծաթե մեդալների են արժանացել Արման Անտոնյանը և Ալյոշա Ստամբոլցյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Աշոտ Մխիթարյանը, Ռազմիկ Անտոնյանը, Հարություն Մնացականը, Զաքար Խաչատուրյանը և Վան Մելքումյանը: